-
05.07.2019|
14:04
«Ժամանակը» գրում է. «Հայաստանի կապի երկու օպերատորները, որոնցից մեկը գործում է «Յուքոմ», մյուսը «Բիլայն» ապրանքանիշի տակ, բանակցում են «ՄՏՍ Արմենիա» ընկերության հետ՝ «Վիվա Սելլ» ապրանքանիշ, որի նպատակը նրանց միաձուլումն է «ՄՏՍ Արմենիային»:
-
05.07.2019|
14:03
ԱՄՆ ռազմական ինքնաթիռները և ուղղաթիռները ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ երկնքում օդային ծրագիր են ցուցադրել: Եղանակն անձրևային է եղել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ երկնքում՝ Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրի վերևում, թռել է նախագահական Air Force One ինքնաթիռը։ Մնացած տեխնիկան ցուցադրվել է Թրամփի ելույթի ընթացքում։
-
05.07.2019|
14:01
«Փաստը» գրում է. «Վերջին շրջանում շատ է քննարկվում խորհրդարանական գործուղումների առատության և, ինչու ոչ, դրանց արդյունավետության կամ անարդյունավետության մասին: Միայն հունիսին իրականացվել է 26 գործուղում, ի դեպ՝ բավականին ներկայացուցչական կազմով:
-
05.07.2019|
14:00
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: Այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ՝ «Monte Carlo» տեսակի սիգարետը 350 դրամից թանկացել է՝ դառնալով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, հիմա 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը ևս բարձրացել է 50 դրամով՝ 550 դրամից դարձել է 600 դրամ:
-
05.07.2019|
13:58
«Հրապարակը» գրում է. «Կա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ սուրբ Էջմիածին կենտրոնով։ Կա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Կա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։
-
05.07.2019|
13:57
Իսրայելի հարավում հնագույն Հուքոկ հրեական գյուղի 5-րդ դարի սինագոգում 1600 տարի առաջվա աստվածաշնչյան խճանկար է հայտնաբերվել, որում Հին կտակարանի երկրորդ՝ Ելից գրքից տեսարաններից մեկն է պատկերված:
-
05.07.2019|
13:57
«Ժողովուրդը» գրում է. «Դեռևս հունիսին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
-
05.07.2019|
13:55
Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է. տոն, որ յուրաքանչյուր իրավատեր, իրավագիտակից քաղաքացու համար պետք է կարևոր լինի: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն, քիչ են եղել դեպքեր, երբ հուլիսի 5-ի մասին խոսելիս ինչ-որ վերապահումներ չնշվեն:
-
05.07.2019|
13:53
«Gallup» սոցիոլոգիական ծառայության հարցման տվյալներով՝ 45 տոկոսը պաշտպանում է ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների առաջարկությունը՝ գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ, 53 տոկոսը կարծում է, որ Թրամփին պետք չէ հեռացնել պաշտոնից:
-
05.07.2019|
13:51
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թալան է անվանել ԱՄՆ հնարավոր հրաժարումը Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից։ «Եթե հաճախորդ ունեք, որը կարգապահ գումար է վճարում, ինչպե՞ս կարող եք չտալ նրան այն, ինչ նա ուզում է։ Դա կոչվում է թալան։
blank" class="zoomgraphics">.